Ուրուգվայի հավաքականի և «Սևիլիայի» պաշտպան Մարտին Կասերեսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Թուրինի «Յուվենտուսում», հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Վեցամսյա վարձակալության համար «Սևիլիան» կստանա 1.5 մլն եվրո: Մրցաշրջանի վերջում «Յուվենտուսը» կարող է 8 մլն եվրոյով գնել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Եթե Թուրինցիներն առաջնությունն ավարտեն լավագույն վեցնյակում (ինչը շատ հնարավոր է, քանի որ այս պահին «ծեր սինյորան» A Սերիայի առաջատարն է), ապա իսպանական ակումբը կստանան ևս 1.5 մլն եվրո:
Այս մրցաշրջանում Կասերեսը 28 հանդիպում է անցկացրել «Սևիլիայի» կազմում և դարձել է մեկ գոլի հեղինակ, գրում է sports.ru-ն:
Հիշեցնենք, որ 2010 թվականին ուրուգվայցին հենց «Յուվենտուսից» էր տեղափոխվել Իսպանիա: