Խոսեպ Գվարդիոլան առաջիկա խաղին հայտավորել է առաջին թիմի 14 խաղացողների, ինչպես նաև Դոս Սանթոսին, Ռոբերտոյին, Կուենկային ու Տելյոյին Բարսելոնա Բ - ից:
Բարսելոնան այսօր Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում անցկացրեց իր վերջին մարզումը Վիլյառեալին հանդիպելուց առաջ: Մարզման ավարտից անմիջապես հետո, Գվարդիոլան հրապարակեց Էլ Մադրիգալ մարզադաշտ մեկնողների ցանկը: Դրանք էին առաջին թիմի 14 խաղացողները, ինչպես նաև Դոս Սանթոսը, Ռոբերտոն, Կուենկան ու Տելյոն Բարսա Բ - ից:
Ակումբի թույլատվությամբ, Խոսե Մանուել Պինտոն չէր ներկայացել այսօրվա մարզմանն անձնական պատճառներով:
ՈՒղևորության ծրագիրը
Բարսայի պատվիրակությունը կուղևորվի Կաստելյոն վաղն առավոտյան: Երևանի ժամանակով 14:00 - ին պատվիրակությունը Նոու Կամպից կուղևորվի Սանտս կայարան, որտեղից էլ` Երևանի ժամանակով 14:30 - ին, գնացքը կսկսի ուղևորությունը Կաստելյոն: Երևանի ժամանակով 15:55 - ին նախատեսված է ժամանումը Կաստելյոն, ինչից հետո պատվիրակությունը կհանգրվանի հյուրանոցում:
Այնտեղ պատվիրակությունը կճաշի և կսպասի հանդիպման մեկնարկին: Վիլյառեալի դեմ մրցելուց անմիջապես հետո, Բարսայի պատվիրակությունը կվերադառնա Կատալոնիա: Ժամանումը Բարսելոնա նախատեսված է Երևանի ժամանակով 06:20 - ին:
Հայտացուցակ`
Դարպասապահներ` Պինտո և Վալդես
Պաշտպաններ` Ադրիանո, Աբիդալ, Մասկերանո, Պիկե, Պույոլ և Ալվես
Կիսապաշտպաններ` Բուսկետս, Դոս Սանթոս, Չավի, Տիագո, Ռոբերտո և Ֆաբրեգաս
Հարձակվողներ` Տելյո, Պեդրո, Կուենկա և Մեսսի
