Աշխարհի ուժեղագույն թենիսիստ` սերբ Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում մրցեց ATP 4-րդ համարի` բրիտանացի Էնդի Մարեյի հետ:
Մարեյը երբեք լուրջ հաջողությունների չի հասել «Մեծ սաղավարտում», սակայն Նովակին այս հաղթանակը հեշտ չտրվեց. գրեթե 5 ժամ պահանջվեց սերբ թենիսիստին` հաղթելու համար` 6/3, 3/6, 6/7, 6/1, 7/5:
Հավասար պայքար, անհավանական թենիս:
Եթե դիտարկենք ամբողջ խաղը, ապա հաճելի էր նման պայքար տեսնել ATP վարկանիշային աղյուսակի 1-ին և 4-րդ համարների միջև: Այս 2 թենիսիստները միևնույն ոճով են խաղում, այդ իսկ պատճառով մրցելույթը դժվար տրվեց: Ի վերջո, հաղթում է նա, ով որոշիչ պահերին հայտնվում է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Մարեյը լքեց կորտը ծափահարությունների ներքո և բարձր ճակատով:
Եզրափակիչում` Նադալ-Ջոկովիչ:
