Fcbarcelona.es (թարգմանությունը Barca.am-ի) ՉԼ - ի գավաթը Մյունխենում է

    Author: Harutyun Grigoryan Genre:
    Rating

    Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը` Բարսելոնան, եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը հանձնել է այս տարվա եզրափակիչն ընդունող Մյունխենին:
    Չեմպիոնների լիգայի գավաթն իր հերթական տիրակալին սպասում է Գերմանիայում: Բարսելոնայի պատվիրակությունը, ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի և մարզական փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի գլխավորությամբ, հանդիսավոր կերպով հանձնել է գավաթն ՈՒԵՖԱ - ի նախագահ Միշել Պլատինիին ու Մյունխենի քաղաքապետ Քրիստիան ՈՒդեին: Մայիսի 19 - ին հենց այդ քաղաքում է կայանալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

    Այդ հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունենում ամեն տարի, ներկա էին նաև Բարսելոնայի մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետան, ակումբի ֆուտբոլային տնօրեն Ռաուլ Սանլյեհին և ակումբի ֆուտբոլային զարգացման պատասխանատու Գիլերմո Ամորը: Ըստ վերջին տարիներին ձևավորված ավանդույթների, այդ միջոցառման ժամանակ Մյունխենում հանդիսավոր կերպով տեղի է ունեցել ֆուտբոլային մարզադաշտի բացումը:

    Leave a Reply

    Մեկնաբանեք նյութը