Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ էնա որպես մշտաբորբոք փարոս՝
Վառված հրով անշեջ դարերում հին։ -
Եվ վարպետներ՝ խոնարհ ու հանճարեղ, Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել էնա մերթ ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։
Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին֊
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ-
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։ -
Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա
Եվ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջկական,-
Բայց նա կգա - լեզուն այս երկաթյա բերքի
Եվ խոհերի այս խոր ու երկրակամ...

Shat lav banastexcutyun er
Այո: Ինձ էլ է շատ դուր գալիս այս ստեղծագործությունը:
Harut jan isk blogum mini chat klini???
Միգուցե